Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) առաջարկել է 2 անգամ մեծացնել էլեկտրամոբիլներ գնողների պարգեւավճարները: Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, այս նախաձեռնությունն ուղղված է  երկրի ճանապարհներին էկոլոգիական փոխադրամիջոցների բաժնի մեծացմանը: 

Գործակալության տեղեկություններով՝ ԳՍԴԿ-ն բանակցություններ է նախաձեռնել իշխող կոալիցիայի իր գործընկերների հետ՝ դիզելային մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինելու պարգեւավճարային գումարը մինչեւ 8 հազար էվրո ավելացնելու մասին: Ներկայումս այս գումարը 4 հազար եվրո է, եթե ավտոսիրահարը էլեկտրամոբիլ է ձեռք բերում, եւ 3 հազար եվրո, եթե խոսքը հիբրիդային մեքենայի մասին է: Այս ծրագրի կեսը կֆինանսավորվի դաշնային միջոցների հաշվին, իսկ կեսը՝ արտադրողների:

ՔԴՄ/ՔՍՄ միջեւ կոալիցիոն համաձայնագրում կուսակցությունները համաձայնաության էին եկել տաքսու պարկերի կարիքների եւ կոմերցիոն տրանսպորտի համար էլեկտրամոբիլներ գնելիս պարգեւավճարի  մեծացման մասին: Սակայն կոնկրետ գումար չէր նշվել: Վճարումներից զատ, պատգամավորները քննարկել էին նաեւ նոր էլեկտրալիցքավորման կայանների կառուցման հարցը. ըստ նախնական ծրագրի՝ 2020 թվականին պետք է տեղակայվի առնվազն 100 հազար լրացուցիչ կայան: