Իտալիայի Ռեջիո Էմիլիայում կայացան շախմատի ավանդական մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Միակ հաղթանակը տարավ Վասիլի Իվանչուկը, որը պարտության մատնեց Միշել Գոդենային: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: 5-րդ անընդմեջ ոչ ոքին խաղաց Սերգեյ Մովսիսյանը: Մրցակիցը Դավիդ Նավարան էր: Միանձնյա առաջատարը Վալյեխոն է, որն ունի 4 միավոր: Իվանչուկը երկրորդն է` 3 միավոր: Երրորդ տեղը բաժանում են վեց շախմատիստներ, այդ թվում Մովսիսյանը: Նրանք վաստակել են 2,5-ական միավոր: