ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով լքում է իր պաշտոնը հունվարի 3-ից, ներում է շնորհել ցմահ բանտարկության դատապարտված մարմնավաճառ մի կնոջ, ով սպանել էր իր նախկին սուտենյորին:
1994-ին Կալիֆորնիայի մոթելներից մեկում 16-ամյա Սարա Քրուզանը գնդակահարել էր իր նախկին սուտենյորին:
Քննությունը պարզել էր, որ այդ պահին աղջիկն արդեն չէր աշխատում սուտենյորի հետ: Ներման խնդրագրում Քրուզանը պնդել է, որ երկար տարիներ բռնության է ենթարկվել եւ տանջվել է «ծեծված կնոջ սինդրոմով»:
Շվարցենեգերը որոշել է, որ աղջկա նկատմամբ չափից դուրս խիստ պատիժ է սահմանվել: Նա կրճատել է պատժաչափը մինչեւ 25 տարի եւ 32-ամյա Քրուզանին ժամկետից շուտ ազատ արձակվելու իրավունք է տվել: Այսպիսով, արդեն 16 տարի ազատազրկված կինը բանտում կանցկացնի եւս 9 տարի, հաղորդում է Lenta.ru-ն:





























