ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն առաջարկել է հրաժարվել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից, որը վճռում է հանդիպման արդյունքը: Բլատերը նշել է, որ հիմարություն է հաղթանակը որոշել վիճակախաղում: Արդեն ստեղծվել է հատուկ խումբ, որը կառաջարկի այդ խնդրի լուծման տարբերակներ, հաղորդում է Reuters-ը: