Հայաստանում բիզնես սկսելու համար 18 օր կպահանջվի: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի «Ներդրումներ սահմաններից դուրս-2010» վարկանիշում:

Առաջատարը Վրաստանն է, որտեղ բիզնես սկսել կարելի է ընդամենը 4 օրում: Լեհաստանում պահանջվում է 33 օրում, Ռուսաստանում` 31, Հունաստանում` 22, Բուլղարիայում` 20, Թուրքիայում` 8 օր:

Բիզնես սկսելու ընթացակարգերն ամենից ավելի ձգվում են Անգոլայում (263 օր) եւ Հաիթիում (212 օր):