Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Պարտիայից հետո Մովսիսյանը նշել է, որ 39-րդ քայլում թույլ տված կոպիտ սխալից հետո սպասում էր, թե Մորոզեւիչը մի քանի քայլից մատ կանի, սակայն մրցակիցը չի նկատել ճիշտ շարունակությունը: Ոչ ոքի ավարտվեց նաեւ Օնիշչուկ - Կարուանա պարտիան: Նայջել Շորթը հաղթեց Միշել Գոդենային, Դավիդ Նավարան` Վասիլի Իվանչուկին: Մրցաշարի առաջատար Ֆրանսիսկո Վալեյխոյի նկատմամբ սեւերով կարեւոր հաղթանակ տարավ Վուգար Գաշիմովը, որը 4,5 միավորով հավասարվեց Վալյեխոյին: Նրանք կիսում են առաջին տեղը: Երկրորդ տեղը բաժում են 4-ական միավոր վաստակած Մովսիսյանը, Օնիշչուկն ու Նավարան:




























