Peugeot ընկերությունը Ժնեւի ավտոսրահում կներկայացնի բրենդի նոր դեսպանին: Այն կդառնան առյուծի հսկա քանդակը, որը խորհրդանշում է բրենդի ուժը եւ գերազանցությունը իր ավելի քան 200 տարվա պատմության ընթացքում, հաղորդում է Motor-ը:

Peugeot Design Lab-ի դիզայներների կողմից ստեղծված քանդակը մոտ 12.5 մետր երկարություն եւ 4.8 մետր բարձրություն ունի: Առյուծը 1858-ից ընկերության խորհրդանիշն է եւ արտացոլել է սողցային սկավառակների 3 գլխավոր հատկանիշները, որն այն ժամանակ ընկերությունն արտադրել՝ ճկունություն, ատամների ամրություն եւ կտրելու արագություն:

Peugeot-ն Ժնեւի ավտոսրահում կներկայացվի մի քանի նորույթներ: Դրանցից մեկը նոր կոմպակտ Rifter-ն է, որը փոխարինել է Partner մոդելին եւ դրա հիման վրա մշակված կոնցեպտուալ ամենագնացը: Մոդելը կառուցված է EMP2 մոդուլային պլատֆորմի հիման վրա, հասանելի է երկու տարբերակներով՝ 4.4 եւ 4.75 մետր երկարությամբ, ինչպես նաեւ հինգ կամ յոթ տեղանոց սրահներով:

Բացի այդ, Ժնեւում կներկայացվի 5 դռնանի Peugeot 508-ը: