Գերմանիայի դաշնային վարչական դատարանն իրավաչափ է ճանաչել տեղի իշխանությունների կողմից խոշոր քաղաքների տարածք դիզելային շարժիչով մեքենաների մուտքի արգելքը, հաղորդում է Focus-ը։
Դատարանը ճանաչել է, որ այդ քայլը կապված է մթնոլորտ վնասակար արտանետումների ավելացման խոչընդոտմանը։
Ավելի վաղ դիզելային շարժիչով մեքենաների մուտքի արգելք էր մտցվել Դուսելդորֆում եւ Շթութգարդում։
Պետք է նշել, որ դատարանի վճիռը վերաբերում է Գերմանիայում միլիոնավոր վարորդների։ Արգելքի գլխավոր հակառակորդը Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն է։ Վերջինս գտնում է որ այդ արգելքը սպառնալիք է հանդիսանում մեքենաների ինդուստրիայի համար։




























