Rolls-Royce-ը կթողարկի 35 Ghost սեդանի հատուկ շարք՝ նվիրված «60551» համարով լեգենդար մեքենային, որը հայտնի է նաեւ որպես Silver Ghost:

Ավտոմեքենան հայտնի է նրանով, որ 1907-ին Չարլզ Ռոլսը եւ Կլոդ Ջոնսոնը առանց վնասելու դրանով 23 հազար կիլոմետր են անցել, հաղորդում է Motor-ը:

Հատուկ տարբերակի համար 1911 թվականից Rolls-Royce մեքենաները զարդարող «Էքսատզի ոգի» արձանիկը մաքուր արծաթից կստեղծեն, իսկ նրա նրբակերտ պղնձից հիմքը՝ կոսկեզօծեն: