Ավտոմեքենաշինական ընկերություններին DMV նոր կանոնները թույլ կտան մեքենաներ թեստավորել, որոնց ղեկին փաստացի վարորդ չի լինի: Տեղեկությունների համաձայն՝ արդեն 2018-ի ապրիլին քալիֆորնիացի վարորդները կհայտնաբերեն կողքից ընթացող անվարորդ ավտոմեքենաներ, փոխանցում է USA.one-ը: 

Հենց այդ ժամանակ կսկսեն գործել կանոնները, որոնց համաձայն՝ տեխնիկական ընկերություններին ու ավտոարտադրողներին կթույլատրվի թեստեր անցկացնել կառավարման ինքնավար համակարգերի օգտագործմամբ: Երկուշաբթի նման ուղղումները ներկայացրել է նահանգի Ավտոտրանսպորտի դեպարտամենտը (Department of Motor Vehicle): Մինչ այս նման կարգի մեքենաներում պարտադիր պետք է վարորդ լիներ: