Sotheby աճուրդի տունը վաճառքի կհանի յուրօրինակ ավտոմեքենա` Ferrari 328 GTS Conciso կոնցեպտուալ մեքենան, որը ստեղծվել է գերմանական Bernd Michalak Design Studio-ի կողմից: Մեկ օրինակ ունեցող ավտոմեքենայի գինը դեռ չի հաղորդվում, հայտնում է Motor-ը:

Սպորտային մեքենան կառուցված է 1989 թվականի Ferrari 328 GTS մոդելի շասսիի վրա: Մեքենան ունի եզակի «բարկետտա» թափք՝ առջեւի լայն թեւերով, պատրաստված չգունավորված պլաստիկից եւ ինտեգրված լուսարձակներով: Այն չունի տանիք եւ դռներ, իսկ սրահում երկու սաղավարտների պահպանման համար հատուկ խցիկներ են տեղադրվել:

328 GTS Conciso-ն ունի 3.2 լիտր V8 շարժիչ, 274 ձիաուժ հզորությամբ եւ հինգ աստիճանի «մեխանիկա»: Շնորհիվ նոր թափքի, որը ստանդարտից 30 տոկոսով ավելի թեթեւ է, այն կարող է հինգ վայրկյանում 100կմ/ժ արագություն զարգացնել: Սերիական Ferrari 328 GTS- ին դրա համար 6.4 վայրկյան կպահանջվի: Մեքենայի առավելագույն արագությունը ժամում 278 կիլոմետր է: