Ինչպես եւ սպասելի էր, ձմեռային ամիսներին շնչական հիվանդությունների թվի կտրուկ ավելացում է նկատվում. թեպետ ճշգրիտ թվեր դժվար է նշել, սակայն փաստ է, որ միայն « Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում գրիպի բարդացած ձեւերից այժմ 15 հիվանդ է բուժվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով, գրիպին զուգահեռ «գլուխ է բարձրացնում» նաեւ ջրածաղիկը։ «Ինֆեկցիաները «սիրում են» տարվա հատկապես այս եղանակը։ Ընդ որում, Երեւանում, խիտ բնակչությամբ պայմանավորված, թե գրիպի, թե ջրծաղիկի դեպքերն առավել շատ են։ Միայն «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում գրիպի բարդացած ձեւերից այժմ 15 հիվանդ է բուժվում»,- ամփոփեց Ասոյանը։





























