Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի վերջին կամ մարտի սկզբին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Քննարկվելիք հարցերի թվում Վրաստանի ղեկավարը մտադիր է բարձրացնել հայկական արտադրողների կողմից «սեփականացված» վրացական բրենդների արտասահմանում իրացման խնդիրը, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:
Թբիլիսիում համոզված են, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանը փորձում է սեփականացնել վրացական ապրանքանիշը, որ այդպիսի երեւույթ պատահել է նաեւ ավելի վաղ:
Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով Ֆրանսիայում բնակվող իրենց հայրենակիցներին, հայտնել են, որ լավագույն վրացական բրենդները Ֆրանսիայում վաճառվում են հայկական արտադրանքի տեսքով: Մասնավորապես «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական հավաքածուի ապրանքատեսակ, իսկ հայկական «խաչատուրյաններ» անվան ներքո վաճառում են վրացական ավանդական խաճապուրին:




























