NEWS.am-ի տեղեկություններով, Նոր Նորքի 2-րդ զանգվածում օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել. մանկահասակ երկու երեխաներ ցած են նետվել իրենց բնակարանի երկրորդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել: Պատուհանից թռչելու պատճառ է հանդիսացել հայտնի կինոհերոս «Սփայդերմենին» կրկնօրինակելը:
Բանն այն է, որ երեխաների հորեղբայրը Նոր տարվա կապակցությամբ նվիրել է երեխաների սիրած կինոհերոսի ՝«Սփայդերմենի» հագուստները: Վերջիններս էլ որոշել են փորձարկել օդում թռչող ֆանտաստիկ հերոսի հագուստները, սական փորձն ավարտվել է ողբերգությամբ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությանն այս դեպքի մասին դեռեւս որեւէ բան հայտնի չէ:





























