Aerosmith ռոք խմբի հիմնադիր եւ կիթառահար Ջոն Փերին չի պատասխանում հեռախոսազանգերին, էլեկտրոնային փոստին, չի ներկայացել ձայնագրման ստուդիա: Այդ մասին հայտնել է խմբի մասնակից Սթիվեն Թայլերը:
«Փորձում եմ տղաներին միասին հավաքել, բայց մենք չենք կարողանում կապվել Ջոի հետ: Ես չգիտեմ, թե ուր է նա», - ասել է Թայլերը, հաղորդում է MIGnews.com-ը:
Նշենք, որ Aerosmith-ի համար նման միջադեպը նորություն չէ: Նախորդ անգամ, 2009-ին նմանատիպ հանգամանքներում անհետացել էր հենց Թայլերը:




























