Tesla–ն այնքան անորակ էլեկտրական մեքենաներ է արտադրել, որ Ֆրիմոնտի գլխամասային գրասենյակում (Քալիֆորնիա նահանգ) չի հասցնում պատրաստի մեքենաները վերանորոգել եւ փոխարինել մասերը։ Այս մասին հաղորդել է վ հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով գործարանի աշխատակցին։
Նրանց տեղեկություններով, մասերի 40 տոկոսը անորակ է։ Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ ընկերությունը նվազեցնի Model 3 արտադրությունը։ 2017 թ. հուլիսին ընկերության ղեկավար Իլոն Մասը խոստացել էր նույն տարվա դեկտեմբերին մինչեւ 20 հազար էլեկտրական տրանսպորտային միջոցներ արտահանել արտասահման: Այժմ Tesla-ն իր պլանները փոխել է եւ մտադիր է մարտի վերջին 2,5 հազար Model 3 արտադրել։
Հեռուստաընկերությունից հաղորդել են, որ ընկերությունը մեխանիկներ եւ ինժեներներ է հրչավիրում գործարան անորակ մասերը վերացնելու համար։ Սակայն Tesla–ում հերքել են այդ տեղեկությունը։




























