Դերասան Մայքլ Դուգլասը բուժվել է կոկորդի  քաղցկեղից: Այդ մասին դերասանը հայտարարել է «Today» հաղորդման եթերում: «Ես ինձ լավ եմ զգում: Ուռուցք այլեւս չկա»,-ասել է 66-ամյա դերասանը:

Դուգլասը հաղորդել է նաեւ, որ իրեն դեռ չի հաջողվել հաղթահարել քիմիոթերապիայի բացասական էֆեկտները, թեեւ արդեն վերականգնում է հիվանդության ընթացքում կորցրած քաշը: «Ես խոզի պես եմ ուտում»,- կատակել է Դուգլասը. «Ես 14,5 կգ կորցրել էի: Արդեն հավաքել են 5 կգ»:

Դուգլասը նշել է նաեւ, որ իր հետ կատարվածը ստիպել է վերանայել կյանքի նկատմամբ հայացքը: « Իմ բախտը բերել է, քանի որ լավ գեներ ունեմ: Իմ մայրը 88 տարեկան է, հայրս՝ 97: Սակայն ես հրաշալի հասկանում եմ, որ դա ներկայացման երրորդ ակտն է եւ պետք է մտածել՝ ինչի վրա վատնել ժամանակը»,- ասել է նա: