Ֆուտբոլային պատմության եւ վիճակագարության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ամփոփել է անցած տասնամյակի եւ 2010-ի ազգային առաջնությունների համաշխարհային դասակարգման աղյուսակները:
Անցած տասնամյակում ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ճանաչվել է աշխարհի 82-րդ առաջնությունը: Դասակարգման մեջ ընդգրկված է 122 երկրի առաջնություն: Տասնամյակի ուժեղագույն առաջնություն է ճանաչվել Անգլիայի Պրեմյեր լիգան:
Ըստ հերթականության` հաջորդ տեղերը տասնյակում զբաղեցրել են Իսպանիան, Իտալիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Մեքսիկան,
Եվրոպայում Հայաստանի Բարձրագույն խումբը տասնամյակի 41-րդ առաջնությունն է: Ցուցակում ընդգրկված են 48 առաջնություններ: Հայաստանից թույլ են համարվել Իսլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ադրբեջանի, Ուելսի, Ղազախստանի, Մալթայի եւ Լյուքսեմբուրգի առաջնությունները:
Տասնամյակի լավագույն եվրոպական լիգա է ճանաչվել Անգլիայի Պրեմյեր լիգան: Հաջորդ տեղերում են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Թուրքիան, Հունաստանը, Բելգիան, Շոտլանդիան, Ռուսաստանն ու Ուկրաինան:
Ընթացիկ դասակարգման աղյուսակում Հայաստանի առաջնությունն աշխարհում 80-րդն է: Լավագույն տասնյակ է մտել Ուկրաինայի առաջնությունը:
Իսպանիա- 1092
Անգլիա-1039
Իտալիա-1021
Բրազիլիա-982
Գերմանիա-932
Ֆրանսիա-884
Արգենտինա-861
Պորտուգալիա-789,5
Հոլանդիա-787,5
Ուկրաինա-709





























