Ըստ ՀԺ-ի տեղեկությունների, առաջիկայում Նոր Նորքի վարչական տարածքի ղեկավար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի որդին: Մինասյանը, պարզվում է, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի քավորն է։ Արաբկիրի նորանշանակ թաղապետ Էդուրադ Մուշեղյանն էլ,  ըստ թերթի տեղեկությունների, նեղ շրջանում հայտարարել է, թե ցանկանում է ստանձնել նաեւ Արաբկիրի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հովհաննես Շահինյանը։

Խոսվում է նաեւ, որ Երեւանի այլեւս նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի որդին՝ Միքայել Հասրաթյանը։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, սակայն, ՀԺ-ի հետ զրույցում ասել է, թե գլխավոր ճարտարապետի անունը կարող է հայտնի դառնալ միայն մի քանի օրից։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի