Հայտնի երգիչ Արաշը առաջիկայում հրաժեշտ կտա իր ազատ կյանքին: Այս հանգստյան օրերին երգիչը ամուսնության առաջարկ է արել իր սիրեցյալին՝ Բենազ անունով աղջկան:
Արաշն ու Բենազը միասին են երկար տարիներ: Զույգը ծանոթացել է թենիսի մրցաշարում՝ Շվեդիայի փոքրիկ քաղաքներից մեկում: Երգիչը սիրահարվել է առաջին հայացքից:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ ամուսնության արարողությունը շքեղ եւ ռոմանտիկ է լինելու: Արարողության հստակ ժամն ու վայրը չի հաղորդվում:
Նախքան իր առաջին «Բորո-Բորո» հիթը թողարկելը՝ Արաշն աշխատել է որպես մանկապարտեզի դաստիարակ:




























