Արգենտինացի Լիոնել Մեսին, որը հունվարի 10-ին Ցյուրիխում երկրորդ տարին անընդմեջ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին Բարսելոնայի Կամպ Նոու ստադիոնում Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության Բետիսի հետ քառորդ եզրափակիչի առաջին խաղի մեկնարկից առաջ երկրպագուներին է ցուցադրել Ոսկե գնդակը: Նրա հետ են եղել նաեւ մրցանակի մյուս երկու հավակնորդները` աշխարհի չեմպիոններ Ինյեստան ու Չավին: