Հունվարի 12-ին, ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեստան գյուղի բնակիչ, 65-ամյա Վարդգես Ավագյանը տանը հանկարծամահ է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը կատարված դիահերձման   ժամանակ Վ. Ավագյանի կրծքավանդակի մասում հայտնաբերվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք` սրտի վնասումով եւ ներքին արնահոսությամբ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գիշերը, Ժամը 03.00-ի սահմաններում, Վարդգես Ավագյանի եղբայրը` 67-ամյա Վահիգ Ավագյանը, տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր եղբոր հետ, դանակով հարվածել նրա կրծքավանդակին ու սպանել նրան:

Դանակն առգրավված է:

Վահիգ Ավագյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: