Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության Բետիսի հետ խաղում Բարսելոնայի պաշտպաններ Պիկեն ու Ալվեսը 25-րդ րոպեին քիչ է մնացել ձեռնամարտի անցնեն: ՄԻնչեւ 44-րդ րոպեին Բարսելոնան ոչ մի կերպ չէր կարողանում բացել հաշիվը: Իսկ 25-րդ րոպեին կատալոնացիների պաշտպանության չհամաձայնեցրած գործողությունների հետեւանքով Բետիսի խաղացող Ռուբեն Կաստրոն ազատվել է մրցակիցների հսկողությունից եւ վտանգավոր պահ ստեղծել: Դրանից հետո Պիկեն կոպիտ ձեւով դժգոհություն է հայտնել Ալվեսին: Բարսելոնան այդ խաղում հաղթել է 5:0 հաշվով: