Մադրիդյան դերբիում Աթլետիկոն դարձյալ չկարողացավ առավելության հասնել Ռեալի նկատմամբ: Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդեզրափակիչի առաջին խաղում Ռեալը Սանտյագո Բերնաբեու ստադիոնում պարտվում էր արդեն 7-րդ րոպեին, սակայն կարողացավ կամային հաղթանակ տանել` 3:1 հաշվով:
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
Ռեալ - Աթլետիկո` 3:1 (1:1)
Ռամոս, 14, Ռոնալդու, 61, Օզիլ, 90 - Ֆորլան, 7
Օրվա մյուս խաղում Ալմերիան 1:0 հաշվով հաղթեց Դեպորտիվոյին:





























