Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին եւ պարգեւատրել նրան «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը Ստայկովին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար: