Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի, ով 6 ամիս շարունակ Նովոսիբիրսկում  իրականացրել է խոշոր խարդախություն:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ խաբեբան ձեռք է բերել Նովոսիբիրսկի բնակիչների վստահությունը` կեղծելով տարբեր փաստաթղթեր: Նա խաբել է մի քանի տասնյակ մարդկանց, կազմակերպությունների եւ նույնիսկ բանկերի:

«Իրավապահ մարմինների աշխատակիցները հավաքել են ծանրակշիռ ապացույցներ, ըստ որի` խաբեբան Հեյդար Ալիեւի անվան ադրբեջանական միջազգային ֆորումի միջոցով օրինականացրել է 14 մլն ռուբլի»,-հաղորդել է ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նատալյա Ժուբրինան:

Սակայն, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցի չարագործը Նովոսիբիրսկում ավելի շատ գումար է «աշխատել»: Խոսք է գնում 50 միլիոն ռուբլու մասին:

Խաբեբան հաջողացրել է մեկնել Ադրբեջան,, որտեղ թաքնվել է որոշ ժամանակ: Հայրենիքում նա փոխել է իր անունը եւ վերադարձել Ռուսաստան:

Ներկայումս կասկածյալը գտնվում է հսկողության տակ: Իրականացվում է հետաքննություն: