Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին որոշել է քաղաքական նոր ուժ ստեղծել։

Լրագրողները հարցրել են նոր կուսակցության անունը եւ թե Նողաիդելին պատրաստվո՞ւմ է, արդյոք, մարել իր նախկին աշխատակիցների աշխատավարձերը, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել այս հարցերին։ Առանց պատասխանի է մնացել նաեւ հարցը, թե ինչպես է նա պատրաստվում նոր կուսացություն հիմնել՝ լինելով «Արդար Վրաստանի» վարչության կազմում։

«Ես ընդհանրապես չեմ պատրաստվում խոսել այդ մասին, պա՞րզ է։ Ես դրա մասին կխոսեմ միայն միջազգային կազմակերպությունների հետ,այդ թվում՝ Ստրասբուրգում, հաջորդ շաբաթ»,- Նողաիդելիի խոսքերն է մեջբերում «Ռոսբալթը»։

Նրա կողմից ստեղծված կուսակցությունը փաստացիորեն պառակտվել էր վերջերս։ Դրա անդամների մի մասն իր առաջնորդին մեղադրել էր կուսակցության անդամների վարկաբեկման, աշխատավարձերը չվճարելու եւ այլ բաների մեջ։