Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը չի նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը՝ մեկնաբանելով մի քանի լրատվամիջոցներում հրապարակված լուրն այն մասին, ըստ որի Դանիելյանն այսօր նշանակվելու է ՍԴ նախագահի խորհրդական։ Պապիկյանը նշեց, որ ՍԴ-ում Դանիելյանին հիշյալ պաշտոնում նշանակելու վերաբերյալ որեւէ  հրամանագիր առկա չէ։

Նշենք, որ Գեւորգ Դանիելյանն Արդարադատության նախարարի պաշտոնից  ազատվել է 2010 թվականի դեկտեմբերին` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: