Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն իր առաջին հրամանով նախարարի օգնական Միխայիլ Գրիգորյանին պարգեւատրել է ոսկե մեդալով։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության պաշտոնական կայքէջից։

Մեդալը հանձնվել է նախարարության համակարգում երկարամյա աշխատանքի եւ մեծ ավանդի համար, ինչպես նաեւ՝ Մ. Գրիգորյանի ծննդյան օրվա կապակցությամբ։