Հունվարի 14-ին ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի/ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Սոֆիա Պագսլիին եւ առաքելության նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԽՄԿ ներկացուցիչները ներկայացրել են գրասենյակի կողմից մոտ ժամանակներս իրականացվելիք աշխատանքների ծրագրերը, մասնավորապես ԼՂՀ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի նախագծերը:

Գեորգի Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Սոֆիա Պագսլիին արդյունավետ գործունեության համար եւ հույս հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին կհաջողվի առաքելության ընթացքում իրականացնել նախատեսված ծրագրերը: