«Ոսկե գլոբուս» 68-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտնի ամերիկացի դերասան Ալ Պաչինոն «Դուք չգիտեք Ջեքին» սոցիալական դրամայում կատարած դերի համար «Ոսկե գլոբուս» է ստացել։ Նշենք, որ այդ ֆիլմում Ալ Պաչինոն կերպավորել է «դոկտոր մահ» անվանումով հայտնի բժիշկ Ջեք Գեւորգյանին: Ինչպես հայտնում է «Մայակ» ռադիոկայանը, կինոմրցանակաբաշխությունն անցկացվում է Լոս Անջելեսում։

Երկրորդ պլանի տղամարդու դերի համար մրցանակ ստացել է Քրիստիա Բեյլը։ Այս անվանակարգում անհաջողակ են գտնվել Մայքլ Դուգլասը, Էնդրյու Հարֆիլդը, Ջերեմի Ռենները եւ Ջեֆրի Ռաշը։

Հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել Քեթի Սեգալը։ Նա խաղում է «Ամենաթողության զավակները» սերիալում, հայտնում է «Վեստին»։

20-րդ դարի հեղինակավոր ամերիկացի ռեժիսոր Սեսիլ Բլաունթ դե Միլլի անվան մրցանակ է ստացել Ռոբերտ դե Նիրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Կնքահոր» աստղը պարգեւատրվել է կինոարտադրության զարգացման մեջ ունեցած ներդրման համար։