ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն Սիրայում «ուժեղ եւ կայուն հետք» թողնի:

Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան Սիրիայից, բայց նա ցանկանում է, որ ԱՄՆ-ն Սիրայում «ուժեղ եւ կայուն հետք» թողնի: Թրամփը նշել է, որ Մակրոնը համաձայնել է իր հետ այն հարցում, որ ոչ Փարիզը, ոչ էլ Վաշինգթոնը չեն ցանկանում տարածաշրջանը Իրանի իշխանության ներքո թողնել:

 «Տեսնենք, թե ինչ կստացվի, բայց մենք շուտով տուն կվերադառնանք», - ասել է Թրամփը՝ խոսելով ամերիկյան զորքերի դուրս բերման հեռանկարների մասին:

Նա շնորհակալություն է նաեւ հայտնել Մակրոնին Սիրայի դեմ հրթիռային հարվածի ժամանակ համագործակցության համար: