Անկարան դատական գործընթացին միջամտություն է համարվում եւ մերժում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կոչերը երկու հույն զինվորականների ազատելու մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Վերջին ամիսներին Անկարայի եւ Աթենքի միջեւ հարաբերությունները չափազանց սրվել են։ Թուրքական նավը փետրվարին խոյահարել էր Հունաստանի առափնյա ծառայության նավը, Թուրքիան ավելի քան մեկ ամիս կալանքի տակ էպահում երկու զինվորականների, որոնք պարեկության ժամանակ պատահաբար մտել են թուրքական տարածք, երկու երկրների քաղաքական գործիչները հանդես են գալիս կտրուկ հայտարարություններով։
Նախօրեին Յունկերը, հանդես գալով Հունաստանի խորհրդարանում, կոչ էր արել Թուրքիային ազատել հույն զինվորականներին։
«Մենք մերժում ենք այդ անլուրջ հայտարարությունները, որոնք զուրկ են իրավական հիմքից»,–նշված է Ակսոյի հայտարարությունում




























