Կաշխատեմ նոր կառավարության հետ, թե ոչ՝ բացարձակապես էական չէ: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նրա խոսքով՝  կարեւորն աշխատելն է, որպեսզի բոլորը հետեւեն «բոլոր պետք է վճարեն բոլոր հարկերը» կարգախոսին: «Իմ նպատակն ու հույսն այն է, որպեսզի այս կարգախոսը գործի: Իսկ կաշխատեմ ես նոր կառավարության հետ, թե ոչ, դա բացարձակապես էական չէ»,- ընդգծել է Բրուտյանը: Նա նաեւ նշել է, որ հարկատուները չպետք է օգտվեն առկա քաղաքական իրավիճակից եւ հետաձգեն շահութահարկի վճարումը, քանի որ որեւէ ֆորս-մաժորի մասին չի հայտարարվել: