Պանաման ցնցվել է 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժից, հաղորդում է The Associated Press-ը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում, ինչի հետևանքով իրականացվել է մարդկանց տարհանում, հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից (USGS)։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պանամայի հարավային ծայրին մոտ գտնվող հեռավոր Պիտալոսա-Արիբա բնակավայրից մոտ 10 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Ցնցումները զգացվել են Պանամա Սիթիում։ Շենքերը ցնցվել են, իսկ մարդիկ դուրս են վազել փողոցներ։





























