Թերթի ունեցած տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Զոհրաբ Զոհրաբյանի փոխարեն պատգամավոր պետք է դառնա Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննս Շահինյանը։
«Հարկ է նշել որ վերջինս դեմ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Կյաժ Էդոյի՝ Էդուարդ Մուշեղյանի նշանակմանը՝ ցանկանալով անձամբ զբաղեցնել այդ պաշտոնը։ Սակայն զգացմունքները մի կողմ է դրել, երբ 2012 թվականի ընտրություններում նրան է խոստացվել այդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորի մանդատը։
Իսկ Զոհրաբ Զոհրաբյանը, թեեւ մտադիր չէ դիրքերը զիջել, սակայն շատ շուտով ստիպված կլինի ընկրկել, քանի որ առանց իր «քաղաքական կնքահոր»՝ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (որի հետ հարաբերությունները խզվել են դեռ 2007-ի աշնանը) աջակցության, Զոհրաբի պատգամավոր դառնալու շանսերը հավասարվել են զրոյի»,-գրում է թերթը։





























