«Առավոտ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ օրը, երբ թերթում հրապարակվել էր նախարարներից մի քանիսի՝ առանց ապահովագրական եւ տեխզննման կտրոնի ծառայողական մեքենաների լուսանկարները, ՀՀ կառավարության անդամներին խստորեն հանձնարարել էր պահպանել օրենքի պահանջը, ապահովագրել մեքենաներն ու կտրոնը մեքենաների դիմապակուն փակցնել։
Հավանաբար նման մի կարգադրության էլ սպասում են մարզային չինովնիկները։ Երեկ թերթի տեսախցիկը ֆիքսել է Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանի՝ հենց մարզպետարանի շենքի դիմաց կայանված «Հունդայ» մակնիշի 028 ԼԼ 55 համարանիշերով ծառայողական ավտոմեքենան՝ առանց դիմապակու վրա ապահովագրության եւ տեխզննման կտրոնների։ Վարորդն ի պատասխան՝ արդարացել է, թե՝ կտրոններն ավտոմեքենայի մեջ են։





























