ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդատի համաձայն, հունվարի 19-ին նախատեսվում է հերթական դիտարկումն անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը, Ժասլան Նուրտազինը եւ Ուիլյամ Փրայորը:

Հակառակորդի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու դաշտային օգնական Խրիստո Խրիստովը: