Պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրած կաղնու տնկին խորհրդավոր կերպով անհետացել է Սպիտակ տան հարավային բացատից:

Ինչպես գրում է AP-ն, շաբաթվա սկզբին Մակրոնն ու Թրամփն անձամբ էին տնկել ծառը: Սակայն շաբաթվա վերջին ծառը անհետացել էր բացատից. դրա տեղում գորշ խոտածածկույթ է մնացել: Սպիտակ տունը դեռ չի բացատրել տնկիի խորհրդավոր անհետացումը:

Մակրոնի նվիրած երիտասարդ կաղնին պատմական նշանակություն ունի. այն աճում է Առաջին համաշխարհային պատերազմի մարտի վայրում, որն ԱՄՆ ծովային հետեւակազորի լեգենդի մի մաս է դարձել: Մակրոնի գրասենյակը հայտարարել է, որ հույս ունի, որ կաղնին կտնկվի Սպիտակ տան բակում: