Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ամբեր Ռադը երկրի վարապետ Թերեզա Մեյին հղած նամակում պարզաբանել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել, հայտնում է The Independent-ը:

Ռադը խոստովանել է, որ խորհրդարանականներին մոլորության մեջ է գցել, չնայած նման նպատակ չի ունեցել:

«Ես կարծում եմ, որ պետք է սա անեմ, քանի որ ապօրինի միգրանտներին արտաքսելու վերաբերյալ թիրախային ցուցանիշների հարցում ներքին գործերի կոմիտեին ոչ դիտավորյալ մոլորության մեջ են գցել»,- գրել է նա:
Մեյն իր հերթին հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում հրաժարական տալու Ռադի պարզաբանմանը: Նա հաստատել է, որ գործընկերոջ նամակն ընթերցել է՝ հավելելով, որ մեծ ափսոսանք է ապրել, երբ այն ստացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1940-ականների վերջից 1970-ական թվականներին եկածների ազգականներից շատերին Լոնդոնը ապօրինի միգրանտ էր համարում: Նրանց նախազգուշացումներ են ուղարկվել հնարավոր արտաքսման մասին, նրանցից ոմանք կորցրել էին աշխատանքը եւ բժշկական ծառայությունների իրավունքը, մյուսները երկրից հեռացել էին:

Մինչեւ հրաժարական ներկայացնելը Ռադը Twitter-ում հայտարարություն է հրապարակել, որով ներողություն է խնդրել, որ տեղյակ չի եղել երկրից արտաքսման թվի թիրախային ցուցանիշների գոյության մասին: