Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ընթացիկ շաբաթ կայցելի Հյուսիսային Կորեա, հայտնում է Yonhap գործակալությունը: 

«Նախարար Վան Ին իր հյուսիսկորեացի գործընկեր Լի Յոն Հոյի հրավերով կայցելի Հյուսիսային Կորեա: Նախարարի այցը Փհենյան կտեւի չորեքշաբթիից հինգշաբթի»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ուղեւորությունը տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին նախատեսված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախաշեմին, հիշեցնում է Yonhap-ը: