«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երկուշաբթի առավոտյան Քաբուլում երկու պայթյունների պատասխանատվությունը։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 25 մարդ, 50-ն էլ վիրավորվել են, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Քաբուլում երկու պայթուն է որոտացել։ Ոստիկանության տվյալներով՝ պայթյուններից մեկը իրականացրել է մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը։

Երկրորդ պայթյունը որոտացել է նույն շրջանում առաջինից 20 րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել լրագրողները եւ արտակարգ օգնության ծառայության աշխատակիցները, պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Երկրորդ պայթյունի հետեւանքով՝  7 լրագրող է զոհվել, այդ թվում՝ «Ֆրանս պրես» գործակալության լուսանկարիչը։