Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել Աֆղանստանի հարավում՝ Քանդահար նահանգում, զոհվել են մեդրեսեի 11 աշակերտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Պայթյունը որոտացել է օտարերկրյա զինված ուժերի շարասյան մոտ։ «Պաժվակ» գործակալության տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել է ռումինական ռազմական շարասյունը, որը երկրում էր գտնվում ՆԱՏՕ–ի «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով 6 զինվորականներ վիրավորվել են։

Դեռ շրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երկու պայթյուն էր որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլում։ Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով  զոհվել է 29 մարդ, այդ թվում՝ 7 լրագորղ, ավելի քան 40–ը վիրավորվել են։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։