ԱԺ-ում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցություն հանդիպումը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: Բոլոր այդ խմբակցությունները մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում պատրաստ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Ազգային ժողովը նույնպես ուղիղ հեռարձակում է այդ հանդիպումը, որը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:
- «Տարբեր ուղիներ կան». Փաշինյանը չպատասխանեց, թե որ հիմքով են տեղի ունենալու արտահերթ ընտրություններ
- ԱԺ-ում ընթանում է Փաշինյան-ՀՅԴ հանդիպումը
- Փաշինյանը հանդիպեց «Ծառուկյան» խմբակցության հետ. Ծառուկյանը ներկա չէր



































