Պենտագոնը ապրիլի 30-ին հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի  հիմնական ռազմական գործողությունների ավարտի մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է ԱՄՆ-ի ՊՆ կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ «կոալիցիայի հրամանատարության շտաբի աշխատանքը Բաղդադում արարողության ժամանակ ապաակտիվացվել է, ինչը Իրաքում եւ Սիրիայում  «Իսլամական պետության» դեմ հիմնական ռազմական գործողությունների ավարտի մասին եւ կոալիցիայի կազմի փոփոխության եւ նրա պարտավորությունների ճանաչում է նշանակում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ հրամանատարությունը աջակցել է  ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի անվտանգության ուժերին:

Այժմ  կոալիցիայի ուժեը կկենտրոնանան «անվտանգության ոլորտում Իրաքի ինքնաբավ հնարավորությունների պարտաստության եւ զարգացման վրա»: