Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 1-ին գումարված հատուկ նիստին, որտեղ պետք է ՀՀ վարչապետ ընտրվի, գրանցվել է 105 պատգամավորից 102-ը:
Նշենք, որ բացակայում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն):
Նիստին ներկա չէ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները ներկայացել են ամբողջական կազմով:




























