ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: