Հնդկաստանի Գերագույն դատարանը Թաջ Մահալը պաշտպանելու անկարողության համար կառավարությանը սուր քննադատության է ենթարկել, հաղորդում է AFP-ն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ մարմարե Թաջ Մահալը դարձել է դեղնագույն:

«Մարմարի գույնը դարձել է դեղին, այժմ այն կանաչ եւ սեւ է թվում», -  հուշարձանի վերջինն նկարները դիտելուց հետո ասել են դատարանում:

Դեղնության պատճառը սմոգն է: Բացի այդ տաճարի հետեւի պատին առաջացած կանաչ բծերի պատճառ են դարձել միջատները:

Իշխանությունները որոշել են սահմանափայել տաճարի այցելուների թիվը: Սակայն այս միոջցները չեն օգնել կանխել տաճարի ավերումը:

 «Երեւում է դուք փորձ չունեք կամ ունեք, բայց չեք ուզում այն օգտագործել, կամ ձեզ չի անհանգստացնում Թաջ Մահալը», - նշել է դատարանը:

Գերագույն դատարանի դատավորները վարչապետ Նարանդա Մոդիի կառավարությանը եւ Ուտար Պրադեշ նահանգի կառավարությանը պատասխանի համար մեկ շաբաթ ժամանակ են տվել: