Բրիտանական Eurofighter Typhoon կործանիչները, որոնք բազավորված են Ռումինիայում, կմիանան  Սեւ ծովի օդային տարածքի պարեկության ՆԱՏՕ-ի առաքելությանը: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌՕՈՒ կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բրիտանական կործանիչները վարձակալել են Ռումինիայի հարավում Միխայիլ Կոգելնիչանի անվան ավիաբազայում պաշտոնական արարողության ժամանակ առաքելությանը մասնակցելու համար:

«Օդային տարածքի պահպանման այսպիսի առաքելությունները երաշխավորում են, որ մենք կարող ենք արագ եւ արդյունավետորեն պայքարել ցանկացած պոտենցիալ ագրեսիայի կամ Հյուսիսատլանտյան դաշինքին կամ նրա անդամներին սպառնալիքի դեմ»,- ընդգծել է Ռումինիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Փոլ Բրումելը:

2017 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր է ամրապնդել Սեւծովյան տարածաշրջանում ռազմական ներկայությունը: Մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են Ռումինիայում բազմազգ բրիգադի տեղակայման բազայի վրա համագործակցության ամրապնդման մասին:

Ստոլտենբերգը նշել էր, որ բրիգադի հաստիքային կազմի մեջ կմտնեն Հյուսիսատլանտյան դաշինքի 8 պետությունների ներկայացուցիչներ: Նրա խոսքով՝ եւս 5 երկիր համաձայնվել է վերգետնյա եւ օդային ուժ տրամադրել ստորաբաժանման ստեղծման համար: