Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հերթական անգամ ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից, որոնք տուժել են  «Windrush սերնդի» շուրջ սկանդալի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «ես ներողություն եմ խնդրել այն բանի համար, որ շատ մարդիկ անվստահություն են տածում, ներողություն եմ խնդրել դեռ այն ժամանակ…Ինչպես արդեն ասել եմ, ես դրա համար ներողություն եմ խնդրում»,–ասել է Մեյը։ Նաեւ նա շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախկին նախարար Ամբեր Ռադին կատարած աշխատանքի համար։  

Ռադը ապրիլի 29-ին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պատգամավորները պնդել են, որ նա խաբել է համայնքների պալատին՝ պնդելով, որ են  «Windrush սերնդի» գործով արտաքսումների ցուցանիշներ ՆԳՆ–ում չկա։

Բացի այդ Մեյը խոստացել է, որ կառավարությունը լրացուցիչ տեղեկություն եւ փաստաթղթեր կտրամադրի գործի շրջանակներում, ինչպես նաեւ միջոցառումներ կձեռնարկի միգրանտների սերնդի իրավունքների ապահովման համար։